Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը

Աննա Կոստանյան 19.11.2024 - 15:36
19.11.2024 - 15:36 դիտում

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։

Նրա խոսքով՝ ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի, այլ Խորհրդի կողմից, և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել:

«Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- ասել է Դավթյանը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ):

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Երևանում կայանալիք առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ