Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան

Աննա Կոստանյան 31.10.2020 - 18:49
31.10.2020 - 18:49 դիտում

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։

«Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»,– ասվում է անգլերենով արված գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ