Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարուքյան

Աստղիկ Խաչատրյան 28.07.2023 - 20:40
28.07.2023 - 20:40 դիտում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի սահմանային հատվածում.

«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ:

Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ