Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը

Աստղիկ Խաչատրյան 13.10.2021 - 22:15
13.10.2021 - 22:15 դիտում

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո:

Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էիր իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը և գումար պահանջել՝ հիմնավորելով, որ «իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն»։ Այնուհետև նրանք ձերբակալել էին իրանցի վարորդներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ