Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ. Անդրե Գիոլ

Անի Հովհաննիսյան 15.11.2022 - 21:20
15.11.2022 - 21:20 դիտում

2020 թ. պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հիշեցնում է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Այժմ Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում, ցանկանում է ավելիին հասնել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Անդրե Գիոլը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից՝ փորձելով Հայաստանին պարտադրել նոր զիջումներ:

«Մենք պետք է քվեարկենք այս բանաձևի օգտին, որպեսզի ստիպենք Ադրբեջանին՝ ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին: Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան Լաչինի միջանցքից: Մենք պետք է աջակցություն հայտնենք Ֆրանսիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԵՄ-ի միջոցով ազդեցություն գործելու Ադրբեջանի վրա: Մենք հայերի հանդեպ բարոյական պարտականություն ունենք»,- նշել է սենատորը:

Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկումը, որին հետևել է քվեարկությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ