Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ-ի նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ տեղեկատվական շտաբից։
«Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- տեղեկացնում է ԼՂ տեղեկատվական շտաբը։
Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: