Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել

Աննա Կոստանյան 2.05.2023 - 15:20
2.05.2023 - 15:20 դիտում

Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։ Այս մասին հայտնում է minval.az-ը: Խոսքը Smiths Detection ընկերության սարքավորումների մասին է:

Նշվում է, որ այս ընկերության սկաներները ժամանակակից բազմատեսակ ռենտգեն համակարգեր են ձեռքի ուղեբեռում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ