Ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ ակտ է. Շիֆ

Աննա Կոստանյան 7.03.2023 - 13:05
7.03.2023 - 13:05 դիտում

Ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ ակտ է՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի է մեծանում մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»,- ասել է կոնգրեսականը:

Շիֆը հիշեցրել է՝ այս բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: «ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին՝ օգտագործել դիվանագիտական բոլոր ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար»,- գրել է Շիֆը Facebook-ի էջում:

Կոնգրեսականը շեշտել է՝ պետք է երաշխավորել, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը հարգվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ