Ադրբեջանական կողմի պնդումները, թե Մատաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Գոհար Ստեփանյան 4.10.2020 - 16:37
4.10.2020 - 16:37 դիտում

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում, հայտնում են Արցախի ՊԲ-ից։

Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:

Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չեն համապատասխանում:

Տեսանյությում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին:

Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացումըУничтожение опорных пунктов и техникиThe destruction of the adversary strongholds and equipment

Gepostet von Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն am Sonntag, 4. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ