Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Աննա Կոստանյան 17.11.2022 - 18:29
17.11.2022 - 18:29 դիտում

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վիրավոր զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ