Ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Լոնդոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Աննա Կոստանյան 18.07.2024 - 15:19
18.07.2024 - 15:19 դիտում

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը՝ ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- մեկնաբանել է Անի Բադալյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ