Ադրբեջանական ԶՈւ-ն այս պահին կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՀՀ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 22:06
16.08.2021 - 22:06 դիտում

Ադրբեջանական Զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական Զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է Թաթոյանը:

🇦🇲, 🇬🇧, 🇷🇺
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա:…

Опубликовано Arman Tatoyan Понедельник, 16 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ