Ադրբեջանական Զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. ՀՀ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 16.08.2021 - 23:50
16.08.2021 - 23:50 դիտում

Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական Զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հատուկ նշում` կրակոցներն այն վայրից են, որտեղ տեղակայված են հողմակները: Իսկ այդ տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում (200 հա հողամաս), որը ՀՀ կառավարությունը 2000 թ. դեկտեմբերի որոշմամբ տրամադրել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը և կնքել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:

Այսինքն` ադրբեջանական Զինված ուժերն անօրինական են ներկա ՀՀ գործարար ընկերությանը պատկանող տարածքում, որտեղից պարբերաբար են թիրախավորում Սոթքի ոսկու հանքավայրը, Գեղամասար համայնքը և ՀՀ զինված ուժերի դիրքերը: Ընդ որում՝ իրենց անօրինական ներկայությամբ ՀՀ գործարար ընկերությանը նրանք պատճառել են շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս»,- գրել է Թաթոյանը:

🇦🇲, 🇬🇧
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի…

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Понедельник, 16 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ