ԱԳ նախարարի տեղակալը Համաշխարհային քաղաքականության համաժողովին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը

4.11.2023 - 14:46 դիտում

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Համաշխարհային քաղաքականության համաժողովին, որն ավանդաբար կազմակերպվում է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի կողմից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Եվրասիական տարածաշրջանին նվիրված պանելային քննարկման ժամանակ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը՝ ընդգծելով Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության դրույթները որպես ուղենիշ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։

Նախարարի տեղակալ Կոստանյանը ներկաներին է ներկայացրել հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա կարևորությունը ինչպես տարածաշրջանային համագործակցության, այնպես էլ միջազգային փոխադրումների համատեքստում։

Իր ելույթում Վահան Կոստանյանը նաև հիշատակել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ