Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է՞ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։
«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասել է ԱԳՆ խոսնակը
:Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն հայտնի է, և դրա վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկատվություն կտարածվի։
ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև 3+3 հարթակին. ԱԳՆ խոսնակ
6.09.2024 - 22:22
նախորդ գրառումը