ԱԳՆ-ում քննարկվել է Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը

22.02.2025 - 14:21 դիտում

Փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ