ԱԳՆ-ն ամփոփել է վերջին 10 օրերին ՀՀ արտգործնախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը

29.10.2023 - 13:10 դիտում
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը.
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այց Հայաստան,
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում նաև Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ,
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական այց Հայաստան՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և Կանադայի դեզիդենտ դեսպանության բացում,
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այց Հայաստան. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:
Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր:
Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ