Աբովյան քաղաքի 78-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ ձերբակալվել է

Աստղիկ Խաչատրյան 12.12.2022 - 20:12
12.12.2022 - 20:12 դիտում

Պարզվում են 2022թ. դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում կատարված 78-ամյա կնոջ սպանության հանգամանքները։

2022թ․ դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Կատարված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։

Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին, նշանակվել են փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։

Վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 2022թ. դեկտեմբերրի 12-ին Աբովյան քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել Աբովյանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 78-ԱՄՅԱ ԲՆԱԿՉՈՒՀՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ. ՄԵԿ ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Պարզվում…

Опубликовано ՀՀ Քննչական կոմիտե Понедельник, 12 декабря 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ