ԱԱԾ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն. Փաշինյան

Աննա Կոստանյան 18.08.2021 - 17:32
18.08.2021 - 17:32 դիտում

Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:

«Բավականին երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-ից, այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:

Այս առումով սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, բարեփոխվեն: Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ