ԱԱԾ-ն մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է. վարչապետ

30.06.2025 - 17:03 դիտում

Ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել բոլորիդ աշխատանքի առիթով, և ուզում եմ ընդգծել, որ, իսկապես, ԱԱԾ-ն այլ ծառայությունների հետ համատեղ մեր պետության ողնաշարն է, մեր պետության լինելության և անվտանգության կարևոր ինստիտուտներից մեկն է: Այդ մասին ԱԱԾ աշխատակազմին ծառայության նոր տնօրենին ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել ՀՀ-ն և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, այդ բոլոր մարտահրավերները մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են:

Իհարկե, որևէ կերպ չեմ ուզում նսեմացնել ԱԱԾ ղեկավարության, տնօրենի, տնօրենի տեղակալների դերը, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ բոլոր աշխատողների և բոլոր ներկաների առանձնահատուկ դերակատարումն այդ ամենում անհրաժեշտ է ընդգծել»,- ասաց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա երեք հիմնական գործառույթների վրա՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանադրական կարգի պահպանություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ