Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցելուն․ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Աստղիկ Խաչատրյան 25.11.2022 - 21:31
25.11.2022 - 21:31 դիտում

Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան Ալիևի և Փաշինյանի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ:
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով: Ըստ Ալիևի` դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ