Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լը Դրիանն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, այդ թվում` եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից ներկայացված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի սկզբունքների առաջարկին:
Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին: