Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգ քաղաքում։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։
Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպել են նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվել է Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։
Դեսպանը ներկայացրել է Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հուլիսի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգ…
Опубликовано Ambassade d'Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում Среда, 7 июля 2021 г.