ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել, որի հետևանքով մահացել է առնվազն 1, անհայտ կորել 99 և փլատակների տակից դուրս բերվել 35 մարդ․ այս մասին հայտնում է BBC լրատվականը:
Համաձայն հաղորդագրության՝ դեռ հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել Է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին։