Ֆիդանի այցը Ռուսաստան տեղի կունենա մայիսի 26-27-ը. Թուրքիայի ԱԳՆ

24.05.2025 - 15:14 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Նշվում է, որ այցի օրակարգում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային առանցքային խնդիրների շուրջ՝ կենտրոնանալով Սիրիայի, Լիբիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի զարգացումների վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ