Օնլայն աշխատանքը թշնամական թակարդ. Սամվել Մարտիրոսյան

Հրաչ Սահակյան 17.10.2020 - 22:57
17.10.2020 - 22:57 դիտում
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է՝ «Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։
Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել / գտնել, օրինակ, UpWork Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը, գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այսինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։
Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են հայաստանցու ձայով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։ Նաեւ սա կարող է հետագայում օգտագործվել շանտաժի եւ վերբովկայի համար։ Օրինակ, կվախեցնեն, որ կհանձնեն մեր ԱԱԾ-ին որպես ազգի դավաճան, եւ այդ կեղծ վախի վրա մարդուն ավելի խորը կտանեն դեպի իրենց վերահսկողությունը։
Ինչ եզրակացություններ անենք էս ամենից․
ա․ Չանել նման անհասկանալի առաջադրանքներ էս պահին։ Օրինակ, իբր տուրիստական գործակալության կամ այլ անվնաս կազմակերպության կամ ծրագրի համար։
բ/ Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք ֆայմել, որ սխալվել եք, վախենալու բան չկա։ Դիմեք իրավապահներին։ Կօգնեք հասկանալ, թե ինչ կարելի է սպասել թշնամուց։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Հիշեք միշտ, որ նույնիսկ եթե արդեն վատ զարգացումներ են սկսվել եւ թշնամու ճանկերում եք, հանգիստ կարող եք դիմել իրավապահներին եւ ոչ մի պատասխանատվություն ձեզ չի հասնում նման դեպքորում։ Հակառակը, լիքը օգուտ կտաք։»

Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։…

Gepostet von Samvel Martirosyan am Samstag, 17. Oktober 2020

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ