Օձը դաշտում խայթել է 66-ամյա կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աննա Կոստանյան 12.07.2024 - 17:48
12.07.2024 - 17:48 դիտում

ուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ին իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։

Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ