Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

28.06.2025 - 13:45 դիտում

Երևան քաղաքում հունիսի 28-ին` ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին` գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վրկ։

Հուլիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ