Սեպտեմբերի 11-ին և 14-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 11-13-ը և 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ: