Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվող աշխատանքը և դրա արդյունքները

Աստղիկ Խաչատրյան 16.01.2025 - 22:15
16.01.2025 - 22:15 դիտում

Հունվարի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից կատարվող աշխատանքը և դրա արդյունքները։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նիստից՝ կից գրելով․

«ՔՊ Նախաձեռնող խմբի այսօրվա նիստում լսեցինք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի զեկույցը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ