ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Ռաիսինա ֆորում-2023»-ի շրջանակներում, Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետնախարար Մինակաշի Լեքհիի հետ քննարկեցինք Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա մշակութային համագործակցության հնարավորությունները։
Երկուստեք կարևորեցինք երկու ժողովուրդների միջև առկա բազմադարյա բարեկամությունն ու հարաբերությունների զարգացման հեռանկարը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը և «Դիտորդ հետազոտական հիմնադրամի/ORF» նախագահ Սամիր Սարանը։