Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր. վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 19.03.2024 - 19:01
19.03.2024 - 19:01 դիտում

Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»,- նշել է վարչապետը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ