Քարտեզ առանց Ադրբեջանի. ռուսական ցուցահանդես Գյումրիում

Հրաչ Սահակյան 8.12.2022 - 19:03
8.12.2022 - 19:03 դիտում

Մշակույթների բախում ու մանրանկարներ, որտեղ ամփոփված են մի քանի քաղաքներ։ Գյումրու համայնքային ցուցասրահում բացվեց Տվերի հանրային պալատի անդամ Լյուդմիլա Յուգայի 19 գործերի ցուցահանդեսը, որ նվիրված է Տվերի վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը։ Նշենք, որ Գյումրին եւ Տվերը քույր քաղաքներ են, հուշագիրը կնքվել է այս տարվա ամռանը։ Ներկա էին Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ ի դեմս Վարդգես Սամսոնյանի եւ ռուս պաշտոնյաներ՝ ի դեմս Գյումրիում ՌԴ Հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի։ Մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու շրջանակում Տվերի հանրային պալատից ուղարկված 19 գործերը կրում են «Նավարկություն 3 ծովերով» խորագիրը: Չնայած ուղարկված ցուցանմուշներում չի եղել, բայց Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի գիտաշխատողները պրպտել ու գտել են քարտեզը, որտեղ կարմիրով նշված է, թե որտեղ է ճամփորդել Աֆանասի Նիկիտինը: Հատկանշական է այն, որ քարտեզում Ադրբեջանը չկա: Վաճառականը Սեւ ծովով հետ դառնալիս հիշատակում է Կաֆֆա քաղաքի մասին, որի հիմնադրման հարցում մեծ ներդրում ունեն հայերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ