Քաղաքացին չպետք է կպնի թղթադրամին․ Փաշինյանը 3 ամիս ժամանակ տվեց

Աննա Կոստանյան 22.06.2023 - 13:35
22.06.2023 - 13:35 դիտում

Ահազանգեր եմ ստանում, որ ՀՀ պետական հիմնարկներում դեռևս կանխիկ վճարումներ են իրականացվում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հանձնարարեց բացառել ցանկացած տեսակ կանխիկ վճարում։

«Մեր փոխվարչապետներին, նախարարներին, գործընկերներին ես կխնդրեմ, որ բացառեք որևէ կանխիկ վճարման ընդունումը, ընդ որում` տերմինալներով վճարումը մենք պայմանական անկանխիկ էինք համարում, սակայն դա նույնպիսի կանխիկ վճարում է։ Կանխիկ վճարումն այն է, որ մարդն այդ ընթացքում կանխիկ թղթադրամին ֆիզիկապես կպնում է»,- նկատեց նա։

Փաշինյանը բոլոր գերատեսչություններին երեք ամիս ժամանակ տվեց, որպեսզի այդ խնդիրը լուծվի։

Վարչապետի խոսքով՝ եթե որևէ պետական գերատեսչությունից լսի, որ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամի է ձեռք տալիս նշանակում է, որ իր հանձնարարականը կատարված չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ