Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա

Աննա Կոստանյան 31.12.2024 - 10:46
31.12.2024 - 10:46 դիտում

Դեկտեմբերի 30-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սևան քաղաքում, Նիգավան գյուղում և Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ