Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Աստղիկ Խաչատրյան 16.10.2024 - 22:25
16.10.2024 - 22:25 դիտում

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 16-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Պարզ լճի հանգստյան գոտու շրջակա անտառներում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներ Ն․ Կ․-ին (ծնված 1962 թ.), Ն․ Չ․-ին (ծնված 1967 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ