Փարիզի Պալե դե Կոնգրե համերգասրահում առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացվել Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը

29.10.2023 - 12:05 դիտում
Հոկտեմբերի 26-ին և 27-ին Փարիզի հանրահայտ Պալե դե Կոնգրե համերգասրահում Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը առաջին անգամ ֆրանսիացի հանդիսատեսին է ներկայացրել մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի բեմադրությամբ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Բացառիկ այս համերգը կազմակերպվել է կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և Franceconcert ընկերության հետ համագործակցաբար։
Համերգին ներկա էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։
Հոկտեմբերի 29-ին բալետային ներկայացում տեղի կունենա նաև Ստրասբուրգի Զենիթ-Եվրոպա համերգասրահում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ