Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվում է. ինչպես է 860-ամյա կառույցը «վեր հառնել մոխիրներից». լուսանկարներ

7.12.2024 - 20:37 դիտում

Խոշոր հրդեհից 5 տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը վերաբացվում է այցելուների և երկրպագության համար:

Դեկտեմբերի 7-ին հանդիսավոր կերպով կներկայացվեն լայնածավալ վերակառուցման արդյունքները։ Միայն վերականգնողների կողմից Հիսուսի մարմարե արձանի ձեռքին դրված կապարի մի փոքրիկ կտորն է հիշեցնում աշխարհահռչակ տաճարի սարսափելի վիճակը 2019 թվականի ապրիլի 15-ի ավերիչ հրդեհից հետո:

1.png (853 KB)2.webp (66 KB)

Այդ ժամանակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Փարիզի ճարտարապետական խորհրդանիշի մոտ և սարսափած հետևում էին, թե ինչպես է կրակը արագորեն ոչնչացնում տաճարի գագաթը, տանիքի զգալի մասը, կենտրոնական  կամարները և ներքին հարդարանքը:

3.jpg (59 KB)4.jpg (154 KB)

««Նոտր Դամ»-ում բռնկված հրդեհը ազգային վերք էր, դուք կարողացաք բուժել այն», – ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերականգնման աշխատանքներում ներգրավված ռեստավրատորների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:

19.jpg (682 KB)5.jpg (114 KB)

Աշխարհահռչակ Նոտր Դամը, որը կառուցվել է 1163-1345 թվականներին, ոչ միայն Փարիզի գլխավոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է, այլ նաև Ֆրանսիայի ազգային սրբավայրը: Վերականգնման համար հատկացված հնգամյա ժամկետը Մակրոնի անձնական խոստումն էր և հավակնոտ նախագիծ, որի վրա ջանք ու ծախս չի խնայվել։

10.jpg (159 KB)

Ամբողջ աշխարհից հավաքվել է ավելի քան 800 միլիոն նվիրատվություն, 700-ն արդեն ծախսվել է։ Նվիրաբերված մնացած միջոցները կուղղվեն աբսիդի և հենարանների վերականգնմանը։

17.jpg (177 KB)

Աշխատանքները կսկսվեն տաճարի բացումից հետո և կտևեն ևս երեք տարի։

22.jpg (512 KB)

Ամեն ոք, ով այցելել է այս տաճար մինչև հրդեհը, կզարմանա՝ տեսնելով, որ հաջողվել է  պատերը ազատել  դարավոր մրից և կեղտից։ Մաքրված պատուհանները ավելի շատ լույս են թողնում, քան նախկինում, ինչի շնորհիվ պատի նկարների գույներն ու ոսկե տերևներն ավելի վառ են փայլում: 2300 արձանն ու 8000 երգեհոնային խողովակը նույնպես մանրակրկիտ մաքրվել է։ Վերջերս տեղադրվել է 1500 նոր աթոռ՝ ոչ առանց նախնական օրհնությունների։

6.jpg (487 KB)

Վերականգնման գործընթացում ներգրավված է եղել գրեթե 250 ընկերություն և արտադրամաս։

8.jpg (149 KB)

Նախագահ Մակրոնը դեկտեմբերի 7-ին տաճարում ելույթ կունենա 3000 հյուրի, այդ թվում՝ 50 պետությունների և կառավարությունների ղեկավարների ներկայությամբ։ Արարողությանը իր ներկայության մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, հյուրերի թվում է Վլադիմիր Զելենսկին։ Գերմանացիների անունից Փարիզ կգա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

20.jpg (736 KB)

Նաև, ըստ Ելիսեյան պալատի, հրավիրվել են Քյոլնի տաճարի արհեստանոցի ներկայացուցիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել տաճարի վերականգնման գործում։

10.jpeg (3.23 MB)

Նոտր Դամի զանգերի լեզուները պատրաստվել են Ստորին Բավարիայի Անզենկիրխեն քաղաքում:

9.webp (74 KB)16.jpg (104 KB)

Քյոլնում վերականգնվել են չորս վիտրաժներ, որոնք ստեղծվել են ֆրանսիացի նկարիչ Ժակ Լե Շևալիեի կողմից 1965 թվականին։ Դրանք մաքրվել են կապարի վնասակար փոշուց, ապակու ճաքերը կնքվել, կապարե միջնորմների վնասվածությունը վերականգնվել և եզրերի թեքությունները փոխարինվել են, որից հետո դրսից կրկին ամրացվել են պատուհանների պանելները:

9.jpg (83 KB)

Սա օտարերկրյա մասնագետների արհեստանոցի միակ ներդրումն է միջնադարյան տաճարի լայնածավալ վերականգնման գործում: Վերևի աջ մասում՝ մուտքի մոտ են տեղադրված անկանոն վանդակավոր նախշով վիտրաժները:

21.jpg (761 KB)

Դեկտեմբերի 7-ին Մակրոնի ելույթից հետո Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխն իր գավազանով դուռը կթակի և հանդիսավոր կերպով կմտնի տաճար երգեհոնի հնչյունների ներքո։ Հաջորդ օրը՝ կիրակի, դեկտեմբերի 8-ին, արքեպիսկոպոսը վերականգնված տաճարում կմատուցի առաջին պատարագը, որի ընթացքում կօծվի նաև նոր բրոնզե խորանը։

12.jpg (185 KB)

Մայր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո։ Փարիզը վերածվել է ամրոցի՝ կարգուկանոն պահպանելու համար կանչվել է  անվտանգության շուրջ 6000 աշխատակից: Սպասվում է, որ այս շաբաթավերջին մոտ 40 հազար մարդ կհավաքվի՝ տեսնելու, թե ինչպես է տաճարը վեր հառնել մոխիրներից։

13.jpg (241 KB)

Այցելելու համար հարկավոր է գրանցվել առցանց՝ այցելելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կայքը՝ այցելությունից առնվազն երկու օր առաջ: Չնայած մշակույթի նախարարի ավելի վաղ արած կոչերին՝ տաճար մուտք գործելու համար զբոսաշրջիկներից գումար վերցնելու մասին, կաթոլիկ եկեղեցու խնդրանքով, տաճար այցելելը մնում է անվճար։

14.jpg (1.28 MB)

Ֆրանսիայում մինչև 1905 թվականը կառուցված բոլոր եկեղեցիներն ու վանքերը գտնվում են պետության իրավասության ներքո, որը պատասխանատու է դրանց անվտանգության համար։

7.webp (188 KB)15.jpg (178 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ