ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը:
«Ռինդ համայնքում բացվեց կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ»,- գրել է Փաշինյանը:
Շրջայցի ընթացքում վարչապետին տեղեկացրել են, որ մանկապարտեզը նախատեսված է մինչև 100 երեխա ընդունելու համար: Խոշորացված համայնքում այժմ գործում է 4 մանկապարտեզ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: