Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Աննա Կոստանյան 4.11.2024 - 15:12
4.11.2024 - 15:12 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:

«Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։ Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի X-ի էջում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ