Փաշինյանը միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել

4.06.2024 - 20:12 դիտում

Վարչապետ Փաշինյանը միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝

1. Ստեղծել Համաշխարհային բանկի՝ գործարար և ներդրումային միջավայրի «Business Ready» զեկույցի գնահատման շրջանակում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում հաստատվում է աշխատանքային խմբի կողմից»։

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ