ՑԱՀԱԼ-ը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում

8.06.2024 - 14:22 դիտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի բանակը ներառել է հակամարտության ժամանակ երեխաների նկատմամբ խախտումներ իրականացնողների սև ցուցակում: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը պաշտոնական ծանուցում է ստացել, որում նշված է, որ ՑԱՀԱԼ-ը բավականաչափ ջանքեր չեն գործադրել՝ ապահովելու Գազայի հատվածում երեխաների պաշտպանությունը:

Վերջին տվյալով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 15000 երեխա է զոհվել:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ նման որոշմամբ ՄԱԿ-ը ինքն իրեն ներառում է պատմության սև ցուցակում: Բենիամին Նեթանյահուն մեղադրել է կառույցին՝ իբր ՀԱՄԱՍ-ի գործողություններն արդարացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ