17 բնակավայր ու 2 բնակատեղի են ներառված Շիրակի մարզի Անի համայնքում: 2024 թվականը համայնքի տարբեր բնակավայրերում բուռն աշխատանքների տարի է եղել,- ասում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու հավելում, աշխատանքների տեմպերը պետք է բարձրացնել նաև այս տարվա ընթացքում: Բնակավայրերում ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվել բնակիչների կողմից առանձնացված առաջնահերթությունները, որոնք հիմնականում առնչվել են շուրջօրյա խմելու ջրի ապահովմանը:
Տեսանելի փոփոխություններ՝ առկա խնդիրների լուծումներով
28.04.2025 - 15:03
նախորդ գրառումը