Տեղի ունեցավ մարզային հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթը

Հրաչ Սահակյան 20.11.2020 - 17:33
20.11.2020 - 17:33 դիտում


Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ դեռեւս սեպտեմբերին հայտարարվել էին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթներ: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում նոյեմբերի 17-ին, 18-ին եւ 19-ին տեղի են ունեցել նիստեր՝ օրակարգում ունենալով հետեւյալ հարցը՝ մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման գործընթացը:Հայտարարվել էր մրցույթ 25 սլոթի համար, որոնցից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային եւ 10-ը՝ մարզային:Հայտարարված սլոթի համար ներկայացվել են հանրապետական՝ 12, մայրաքաղաքային՝ 13 եւ մարզային սփռման մրցույթների համար 13 մրցութային հայտեր: Մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթին Շիրակի մարզից ներկայացավ նաեւ «Ցայգ» ՀԸ: Ներկայացվեցին հեռուստաընկերության անցած ուղին ու ռազմավարությունը՝ ապագա ծրագրերի մասով:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ