Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Աննա Կոստանյան 17.07.2024 - 17:41
17.07.2024 - 17:41 դիտում

Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա էին նաև ԱԺ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:

Միջգերատեսչական նիստի սկզբում ամփոփ ներկայացվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացն ու դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը և ներդրվող անհրաժեշտ մեխանիզմները: Այնուհետև միջոցառումների իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգի շրջանակներում և համապատասխան հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին՝ ճանապարհային քարտեզով նախատեսված իրավական ակտերի մոտարկման և դրանց հետագա կիրարկման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ