Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի լուրերի մասին

Աննա Կոստանյան 28.04.2025 - 13:05
28.04.2025 - 13:05 դիտում

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ