Տարածաշրջանում պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է. Ռայիսի

17.09.2022 - 14:39 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Սամարղանդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Աֆղանստանի, Սիրիայի, Կովկասի զարգացումներին, ընդգծել է, որ երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը, և պետք է հարգել նրանց տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։

Մատնանշելով Կովկասի զարգացումները՝ Ռայիսին վերահաստատել է Իրանի հոգևոր առաջնորդի դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, պատմական և միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ