«Տարածաշրջանը կարող է նոր ապահով ապաստան դառնալ գրոհայինների համար». IRNA-ի անդրադարձը ԼՂ հակամարտության հնարավոր հետևանքներին

Աննա Կոստանյան 13.10.2020 - 15:39
13.10.2020 - 15:39 դիտում

Իրանական IRNA լրատվական գործակալությունն անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը՝ նկատելով, որ հակամարտության շարունակումը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա՝ տարածվելով դրա սահմաններից այն կողմ:

Աղբյուրը գրում է, որ լինելով Բաքվի մեծագույն արտաքին դաշնակիցը՝ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, և դա շատ նորմալ է, որ Հայաստանի ավանդական դաշնակից Ռուսաստանն այս իրավիճակում կաջակցի Երևանին: Թեև Ռուսաստանը Հայաստանի հետ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր ունի, սակայն նա երբեք բացահայտորեն չի մասնակցել հակամարտությանը: Ռուսաստանը միայն պնդել է, որ երկու կողմերն ընդունեն հրադադարի ռեժիմը և նվազեցնեն լարվածությունը:

«Իրանը նույնպես դրական դերակատարում ունի ճգնաժամը դեպի խաղաղ լուծման տանելու հարցում: Իրանի կառավարության և լրատվամիջոցների դիրքորոշումը անմիջական դեր ունեն ԼՂ-ում հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»,-գրում է IRNA-ն:

Ըստ աղբյուրի, երբ հայտնի է դարձել, որ Թուրքիան ջիհադականներ է բերում Սիրիայից դեպի տարածաշրջան, անհանգստություն է առաջացել: Պաշտոնական Երևանը հայտնել է, որ Թուրքիան 4000 վարձու գրոհային է բերել ԼՂ տարածք, ինչը Բաքուն և Անկարան հերքել են:

«Այդ թիվը կարող է չափազանցված լինել, սակայն չի բացառվում, որ տարածաշրջանը կարող է ապահով ապաստան դառնալ ծայրահեղականների և ահաբեկիչների համար, երբ կենտրոնական իշխանություններն անկայուն դառնան: Հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտությունը տեղի է ունենում Մերձավոր Արևելքի մոտակայքում և ներկա են ահաբեկիչներ Չեչնիայից և Աբխազիայից (IRNA գործակալության պնդումը-Tert.am), ապա տարածքը կարող է նոր ապահով ապաստան դառնալ գրոհայինների համար:

Կրոնական տարբերությունները նույնպես կարող են խթան և կատալիզատոր հանդիսանալ տարածաշրջանում ծայրահեղականների ներկայության համար, այդ իսկ պատճառով Իրանի նախագահ Հասան Ռոհանին պնդում էր խնդրին շուտափույթ լուծում տալ: Ճգնաժամի ձգձգումը և այլ ուժերի ներկայությունը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակը տարածարջանում»,-եզրափակում է աղբյուրը:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ