«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են:
Ըստ տեղեկությունների, իրավապահները հեռացել են՝ տանելով որոշ իրեր և համակարգիչներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվում:
Գործողություններն իրականացվում են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում: