Վրաստանում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Գուդաուրիում ուղղաթիռի կործանման զոհերի

30.07.2022 - 15:39 դիտում

Այսօր Վրաստանում սգո օր է՝ Գուդաուրի լեռնային հանգստավայրում փրկարարական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների հիշատակին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Բացի անձնակազմից՝ ուղղաթիռում եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։

Նշվում է, որ ուղղաթիռը մանևրելու ժամանակ հարվածել է ժայռին և կորցրել կառավարումն ու ընկել: Ժայռին հերթական հարվածի պատճառով ուղղաթիռը պայթել է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ